• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Deutsche Bank-ի ղեկավարը սնանկությունների թվի զգալի աճ է կանխատեսում Գերմանիայում

ByEditor

Oct 20, 2022

Գերմանիայի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Զեւինգը (Christian Sewing) հայտարարել է, որ հաջորդ տարի երկրի տնտեսությանը չի հաջողվի խուսափել ռեցեսիայից։

Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ երկիրը կհայտնվի խորը ֆինանսական ճգնաժամի մեջ։ «Ռեցեսիա չի նշանակում դեպրեսիա: Ամենակարեւորն այն է, որ Գերմանիան հնարավորինս շուտ դուրս գա այդ վիճակից»,- բանկիրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Որքանով լուրջ կլինի տնտեսական անկումը, կախված կլինի նաեւ այն հանգամանքից, թե ինչպես կաշխատեն օգնության փաթեթները, գտնում է Զեւինգը: Գերմանիան, ըստ նրա, ուժեղ տնտեսություն ունի՝ ամուր միջին չափի ընկերություններով։ Բայց առաջիկա տասներկու ամիսներին սնանկությունների թիվը զգալիորեն կաճի։ «Ռեցեսիայի պայմաններում դա այդպես է լինում»,- ասել է Deutsche Bank-ի ղեկավարը:

«Չեմ կարծում, որ մենք ֆինանսական ճգնաժամի որեւէ նշաններ ունենք»,- շարունակել է Զեւինգը: «Գերմանական եւ եվրոպական բանկերի հուսալիությունը բացարձակ է։ Բայց հիմա կարեւոր է առաջին հերթին վերահսկողության տակ առնել գնաճը: Այնպես որ, ճիշտ է նաեւ, որ կենտրոնական բանկերն այժմ բարձրացնում են տոկոսադրույքները»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ «գնաճն, ի վերջո, թույն է սպառողի համար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *