• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արևմուտքը զայրացած է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների վրա

ByEditor

Oct 19, 2022

Արևմուտքը զայրացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների պատճառով։ Այժմ Անկարան կարևոր գործընկեր է դառնում Մոսկվայի համար, որը շատ ոլորտներում սահմանափակված է պատժամիջոցներով, գրում է Bloomberg-ը։

Ուստի Վաշինգտոնի պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք պաշտոնյաների հետ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումների պահպանման վերաբերյալ։ «Սա կարելի է անվանել Արևմուտքի վերջին քայլը, որի նպատակն է ստիպել Անկարային ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Մոսկվայի նկատմամբ»,- նշում են փորձագետները։

ԱՄՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի և Անկարայի ու Ստամբուլի գործարար խմբերի ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *