• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խերսոնի իշխանությունը բնակչությանը շտապ տարհանվելու կոչ է արել

ByEditor

Oct 19, 2022

Խերսոնի մարզում ռուսական կողմից նշանակված փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովը զգուշացրել է առաջիկա մարտերի մասին և քաղաքի բնակիչներին շտապ տարհանվելու կոչ է արել։

Նա ասել է, որ իրենց տեղեկություններով ուկրաինացիները առաջիկայում գրոհելու են Խերսնոի վրա, չի բացառվում քաղաքի ու մարզի Դնեպրի աջ ափին ընկած տարածքների հրետակոծումը։

«Խնդրում եմ իմ խոսքերը լուրջ ընդունել և առավելագույնս արագ տարհավել: Այսօր առավոտվա դրությամբ ճակատային գծում իրավիճակը կայուն է, բայց թշնամին կենտրոնացնում է ուժերը և ցանկացած պահի կարող է հարվածել»,- իր տեսաուղերձում ասել է Ստրեմուսովը:

Նա հավաստիացրել է, թե մինչև վերջ կկանգնեն, կպաշտպանեն քաղաքը, ոչ մեկը նահանջել չի պատրաստվում։ «Բայց մենք ցանկանում ենք փրկել ձեր կյանքը։ Խնդրում եմ հնարավորինս արագ տեղափոխվել ձախ ափը, հետո ավելի»,- հայտարարել է Խերսոնում ռուսների կողմից նշանակված փոխմարզպետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *