• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՔԿ խոսնակը՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի մասին

ByEditor

Oct 18, 2022

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր իրենց տան շքամուտքի մոտ ծեծի է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, նրան տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ դուրս են գրել: Ղազարյանը պնդում է, որ սա պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *