• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Ադրբեջանը պետք է պատասխան տան այս վայրագությունների համար». Մարուքյան

ByEditor

Oct 2, 2022

Ինչպես արդեն հայտնել էինք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում ևս անդրադարձել է տարածվող տեսանյութին. «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխան տա այս վայրագությունների համար»:

Հիշեցնենք, որ, ըստ ՊՆ մամուլի քարտուղարի, տեսանյութի իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *