• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով միջազգային դատարաններ դիմումներ կուղարկվեն

ByEditor

Oct 2, 2022

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը վաղը դիմումներ կուղարկի Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ: Այս մասին հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

«Համապատասխան կառույցների հետ աշխատում ենք: Փաստերի համադրման արդյունքում, առավոտյան դիմումներ կուղարկենք Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ»,– նշեց Սամվելյանը:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռազմագերիներին:

Аuroranews.am-ը կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում, անդրադառնալով տարածվող տեսանյութին, ասաց.

«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:

Սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն թվիթերյան իր միկրոբլուգում գրել է, որ հայտնվել է եւս մեկ տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին:

«Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն», – նշել է Տոյվո Կլաարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *