• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ադրբեջանի արտարժութային պահուստները հասել են $54 միլիարդի

ByEditor

Jul 30, 2022

Ադրբեջանի ռազմավարական արտարժութային պահուստները 2022 թվականի հունվար-հունիսին աճել են 1,8%-ով՝ հասնելով $54,2 միլիարդի:

Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քազիմովն ասել է, որ պահուստների աճը ապահովում է հավասարակշռությունը արժութային շուկայում։Միաժամանակ, ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նշել է պահանջարկի նվազումն արժութային աճուրդներում։ Մասնավորապես, հունիսին առաջարկն աճուրդներում կրկնակի գերազանցել է պահանջարկը։

Ադրբեջանի ռազմավարական արտարժութային պահուստները ձեւավորվում են Կենտրոնական բանկի պահուստներից, Պետական նավթային հիմնադրամի ակտիվներից եւ ֆինանսների նախարարության գանձապետական միջոցներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *