• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շատ բան կա խոսելու. ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ. Արթուր Թովմասյան

ByEditor

Jul 23, 2022

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։Այս մասին ասվում է

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի  ուղերձում` ուղղված Հայաստանի խորհրդարանականներին:

«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։

Արցախի Հանրապետությունում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։

Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։

Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հերքել էր մամուլում տաչածվող այն տեղեկությունները,որ իրենց խմբակցությունը սեպտեմբերից վերադառնալու է խորհրդարան ասելով. «Ո՛չ, իհարկե, քանի որ այս իշխանությունը Հայաստանի կամ Արցախի շահերը սպասարկելու փոխարեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, հետևաբար իրենք հայանպատ օրակարգ չեն կարող բերել խորհրդարան, որին մենք էլ մասնակցենք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *