• Tue. Jul 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

ByEditor

Jun 30, 2024

Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շատ լավ աշխատանք են արել Կենտրոնը, Արաբկիրը։ Խոսքը հնամաշ մեքենաների կմախքների մասին է, որոնք հեռացվել ու հեռացվում են»,– ասել է Ավինյանը։
Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում։