• Tue. Jul 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բակային տարածքների սանմաքրման համար կտրամադրվի մասնագիտացված տեխնիկա

ByEditor

Jun 30, 2024

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք որոշումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է:

Աշխատանքները կկազմակերպվեն շինարարություն և բարեկարգում վարչության ներկայացրած չափորոշիչների հիման վրա:

Վարչական շրջաններում կանաչ գոտիների խնամքն ու բակային տարածքների սանմաքրումն ապահովելու համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա: