• Tue. Jul 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանի փողոցներից 9-ում մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

ByEditor

Jun 30, 2024

Երևանի փողոցներից 9-ում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։
Նա ընդգծել է, որ նախատեսված է այդ ծրագիրը փուլ առ փուլ իրականացնել 28 փողոցում։ Այժմ աշխատանքներ են իրականացվելու Երևանի Վարդանանց, Խորենացի, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան, Արգիշտի և Հանրապետություն փողոցներում։
«Վարդանանց փողոցում 1.5 կմ քանդման ենթակա խրամուղին գրեթե փորվել է, մնացել է ընդամենը 120 մ-ը: Ընդհանուր շուրջ 80 կմ խրամուղի կփորվի»,- ասել է Թևոսյանը։