• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեծ Բրիտանիան կարգելի ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծումը Ռուսաստանից

ByEditor

Jul 22, 2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանից ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծման նկատմամբ, ասված է Թագավորության Արտաքին առեւտրի նախարարության՝ արտահանողներին ուղղված ծանուցման մեջ, հաղորդում է RBC-ն։

«Այս փոփոխությունն արգելում է նավթի եւ նավթամթերքի, ածուխի ու ոսկու ներմուծումը, ինչպես նաեւ այդ ապրանքների ուղղակի կամ անուղղակի ձեռքբերումը, մատակարարումը եւ առաքումը: Այն նաեւ արգելում է այդ ապրանքների հետ կապված տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների, դրամական միջոցների եւ միջնորդական ծառայությունների տրամադրումը:

Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից, ածուխինը՝ օգոստոսի 10-ից։ Բացի այդ, արդեն այսօրվանից՝ հուլիսի 21-ից, կգործի Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը։

Ածուխի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ամսաթիվը համընկնում է Եվրամիության կողմից ռուսաստանյան ածուխի դեմ կիրառվող սահմանափակող միջոցների մեկնարկի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *