• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Tesla-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կրկնապատկվել է

ByEditor

Jul 22, 2022

Էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը 2022 թվականի երկրորդ եռամսյակում կրկնապատկել է զուտ շահույթը մինչեւ $2,3 միլիարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $1,1 միլիարդի դիմաց:

Finmarket-ի փոխանցմամբ՝ Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 1,4 անգամ՝ հասնելով $16,9 միլիարդի՝ նախորդ տարվա $12 միլիարդի դիմաց: Փորձագետներն ընկերության համար կանխատեսում էին $16,5 միլիարդի հասույթ:

Ցուցանիշները վստահ աճ են արձանագրել՝ չնայած մատակարարման շղթաներում պահպանվող խնդիրներին եւ Շանհայում արտադրության կրճատմանը կարանտինային սահմանափակումների պատճառով:

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն ասել է, որ եռամսյակը դժվար էր, սակայն «մենք հնարավորություն ունենք այս տարվա երկրորդ կիսամյակը դարձնել ռեկորդային»` չնայած տարբեր ֆորսմաժորային եւ այլ խնդիրների, որոնք դուրս են ընկերության վերահսկողությունից: «Մատակարարումների շղթաներում դժոխքը շարունակվում է արդեն մի քանի տարի»,- հավելել է նա։

Այս ամսվա սկզբին Tesla-ն հայտնել էր, որ երկրորդ եռամսյակում արտադրել է ավելի քան 258 հազար ավտոմեքենա, ընդ որում՝ հունիսին արտադրությունը հասել էր ռեկորդային  առավելագույնին:

«Մեզ անհանգստացնում էր ընկերության իրացվելիության ընդհանուր ծավալը՝ կապված Չինաստանում խնդիրների հետ»,- ասել է Մասկը՝ նշելով, որ Tesla-ն պատրաստ է ապագայում ավելացնել ներդրումները բիթքոինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *