• Wed. Jun 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հացն ու միսն էժանացել են, բանջարեղենը՝ թանկացել․ մայիս ամսվա գնային փոփոխությունները

ByEditor

Jun 17, 2024

2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.6-0.8%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.6%-ով:

Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ -3.2 %
Միս՝ -2.3 %
Ձուկ և ծովամթերք՝ -5.8 %
Կաթնամթերք, պանիր և ձու՝ -0.7 %
Յուղեր և ճարպեր՝ -13.0 %
Մրգեր՝ -1.9 %
Բանջարեղեն՝ +4.4 %
Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն՝ -2.4 %
Սննդամթերք, չներառված ուրիշ խմբավորումներում՝ -4.5 %
Սուրճ, թեյ և կակաո՝ +4.9 %
Հանքային կամ աղբյուրի ջուր. շշալցված խմելու ջուր՝ +0.6 %
Օղի՝ + 10.7 %
Գինի՝ -1.1 %
Գարեջուր՝ +4.2 %
Ծխախոտային արտադրատեսակներ՝ +5.4 %
Ոչ պարենային ապրանքների գներ
2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային
ապրանքների գները նվազել են 0.5-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.2% և 0.3% գնաճ, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով:

2024թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.3% և 0.1%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 39.1% և դիզելային վառելիքի՝ 6.2% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 4.3%-ով:

Ծառայությունների սակագներ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:

2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.1%-ով: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:

Արտարժույթի շուկա
2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. մայիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 4.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում:

2024թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.8 դրամ, ինչը 0.3%-ով գերազանցել է 2023թ. մայիսի համապատասխան ցուցանիշը (386.6 դրամ):