• Sat. Jun 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ

ByEditor

Jun 17, 2024

Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ:

Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը։

Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվում է.

Ապակենտրոնացված միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում,

Գիտության փառատոն Երևանի Ազատության հրապարակում։

Փառատոնը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասերի.

Գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 1-2
Մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 3-4
Գիտական ֆանտաստիկա, հոկտեմբերի 5-6
Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

«Գիտության շաբաթը» նախագիծը միջազգային ձևաչափ է։