• Sat. Jun 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ հարևան երկրներն առաջատարների ցանկում են պնդուկի արտադրության և արտահանման ցուցանիշներով

ByEditor

Jun 26, 2024

Galt & Taggart ներդրումային ընկերության տվյալներով՝ Վրաստանն աշխարհում վեցերորդն է պնդուկի արտադրությամբ և արտահանմամբ, – հայտնում է Sputnik Грузия-ն։

Թուրքիան առաջատարն է, այս երկիրը զբաղեցնում է պնդուկի արտադրության և արտահանման շուկայի 71%-ը, որին հաջորդում են Իտալիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Չիլին և Վրաստանը՝ 2.5%-ով։

Սակայն պնդուկի ամենամեծ սպառողները հիմնականում եվրոպական երկրներն են:

Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան ընդհանուր առմամբ սպառում են 42.9%-ը։ Դա պայմանավորված է շոկոլադի արտադրությամբ, որտեղ պնդուկը հիմնական բաղադրիչներից մեկն է։