• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Evocabank-ը դադարեցնում է ArCa МИР քարտերի թողարկումը եւ սպասարկումը

ByEditor

Apr 2, 2024

Evocabank-ը տեղեկացնում է, որ մարտի 29-ից դադարեցնում է ArCa МИР քարտերի թողարկումը եւ МИР քարտերի սպասարկումն իր ցանցում:

«Սա պայմանավորված է МИР վճարային համակարգի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ:

Այսուհետ МИР քարտերով Evocabank-ի կողմից սպասարկվող POS, vPOS եւ mPOS տերմինալների միջոցով գնումներ, իսկ բանկի բանկոմատներից կանխիկացում հնարավոր չի լինի կատարել:

Ցանկության դեպքում բանկի կողմից թողարկված ArCa МИР քարտերն անվճար կվերաթողարկվեն Mastercard Standard կամ Visa Classic քարտերի»,- ասված է բանկի հաղորդագրությունում: