• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԿԲ. Բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգի հետ համագործակցել

ByEditor

Apr 2, 2024

ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել:

Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին:

«Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում:

«Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կորուստ կլինի «հենց Հայաստանի համար»19.03.2024 | 13:29 «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կորուստ կլինի «հենց Հայաստանի համար»

Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն այսօր հայտնել էր, որ ArCa պրոցեսինգային կենտրոնը մշակում է Visa, MasterCard եւ Мир համակարգերով իրականացվող վճարումները, եւ Visa-ն ու MasterCard-ը հրաժարվում են համագործակցել ընկերության հետ, որն աշխատում պատժամիջոցների տակ գտնվող Мир-ի հետ:

«Ուստի այլ տարբերակ չի մնում, քան արգելել Мир-ը, քանի որ հակառակ դեպքում մեր երկիրը առանց միջազգային քարտերի կմնա», – ավելացրել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: