• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Idram-ի եւ IDBank-ի աշխատակիցներն այցելել են «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամ

ByEditor

Apr 2, 2024

«Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամը Իդրամի եւ IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա շահառուն էր։ Ընկերություններն իրենց հաճախորդների կատարած վճարումների դիմաց 3․665․972 դրամ էին փոխանցել հիմնադրամին։

Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ այս անգամ որոշում են կայացրել գումարի մի մասը փոխանցել ուղիղ շահառուներին․

«3.6 միլիոն «մի դրամներից» մեկ միլիոնը հատկացրել են Հայ Մայրեր հիմնադրամի 20 շահառուի՝ որպես դրամական աջակցություն։ Դա որոշել ենք անել ավելի հաճելի եղանակով՝ idplus հարթակում 50.000 դրամ արժողությամբ նվեր-քարտերի միջոցով։ Շահառուներն այդ նվեր-քարտերով կկարողանան վճարումներ կատարել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ այդ կետերի թիվն արդեն իսկ գերազանցում է 20.000-ը»։

Ընկերություններից հայտնել են, որ Մի դրամի ուժով հատկացված մնացած գումարը՝ ավելի քան 2.6 միլիոն դրամ, ուղղվել է հենց Հայ Մայրեր հիմնադրամին՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին վերականգնողական բուժում ապահովելու նպատակով։

«Տվյալ դեպքում մեզ համար կարեւոր է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին աջակցությունը, քանի որ գիտակցում ենք, որ բացի ֆինանսական միջոցներից, որքան մեծ ջանք ու ներքին ուժ է պահանջվում նրանցից՝ իրենց երեխաների առօրյա կարիքները հոգալու համար»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Հայ Մայրեր հասարակական կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանի խոսքով՝ «Մի դրամի ուժի» աջակցությամբ արդեն երկրորդ անգամ երեխաները կարող են ստանալ անվճար վերականգնողական բուժում։

«Ամենաբարդ պահերին Իդրամն ու IDBank-ն իրենց աջակցությամբ միշտ մեր կողքին են։ Սոցիալական պատասխանատվությունն այն կարեւորագույն տարրն է, որն, ըստ իս, պետք է լինի բոլոր կազմակերպություններում»,- ասել է Նարինե Մանուկյանը։