• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կորուստ կլինի «հենց Հայաստանի համար»

ByEditor

Apr 2, 2024

ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովն ասել է, որ «Միր» քարտերի սպասարկման դադարեցնելու հայկական բանկերի կորուստ կլինի հենց Հայաստանի եւ նրա բնակիչների համար։

«Սա տեղի է ունենում ճնշման ներքո, ամենայն հավանականությամբ՝ ամերիկյան: Իհարկե, սա կորուստ է Հայաստանի համար։ Հայաստանի շատ բնակիչներ եւ այնտեղ հաճախ այցելող Ռուսաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր, օգտվում են «Միր» քարտից։ Իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։