• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

ByEditor

Apr 2, 2024

Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս եւ ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս կգործեն սահմանափակումներ։

«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը:

ՎՏԲ Խմբի բանկերի եւ ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես եւ նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ եւ Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ:

Հաճախորդները կարող են կատարել անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առեւտրի կետերում եւ կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցի կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին:

2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը հաճախորդները կստանան մինչեւ սույն թվականի ապրիլի 25-ը՝ բանկում գործող իրենց հաշվեհամարին։

«Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին նախագծին մասնակցելու համար եւ պատրաստ ենք առաջարկել սպասարկման լավագույն պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների եւ ծառայությունների շրջանակում։ Դուք կարող եք շարունակել ստանալ Ձեր կենսաթոշակը/նպաստը մեր բանկում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: