• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

IDBank-ը դադարեցնում է МИР քարտերի սպասարկումը

ByEditor

Apr 2, 2024

МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքն IDBank-ի POS-տերմինալներում եւ բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

«Մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ МИР քարտերից հնարավոր չի լինի նաեւ գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ IDBank-ի գործող քարտատեսակներին եւ դրանց լայն հնարավորություններին կարող եք ծանոթանալ հղումով»,- ասված է IDBank-ի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: