• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով

ByEditor

Apr 1, 2024

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը 2023-ին աճել է ավելի քան 173%-ով։

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ներկայացված հայտարարագրերի քանակը 2022-ին կազմել է 2300, իսկ 2023-ին՝ 9000, իսկ ներկա պահի դրությամբ թիվը հասել է 11 300 հայտարարագրի։

ՊԵԿ-ից հայտնել են, որ բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, ինչ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները մինչեւ Հայաստանի սահմանը ապրանքի հատելը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր եւ 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնում այդ ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները, ստանում ապրանքը եւ անմիջապես տնօրինում այն:

Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլեւս կարիք չի լինում ներմուծված բեռը տեղակայել ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ տնտեսվարողները խնայում են ժամանակ եւ ֆինանսական միջոցներ։