• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեկնարկել է «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը

ByEditor

Apr 1, 2024

Մեկնարկել է «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը, որը նախատեսված է 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։

Մրցույթն օգնելու է աշակերտներին զարգացնել ֆինանսական ոլորտի գիտելիքները եւ յուրացնել այդ ոլորտում ձեռք բերած նոր հմտությունները։ Մրցաշարի նպատակն է խթանել ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածությունն ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում։

«Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունից հայտնել են, որ մրցաշարի հիմքում հանրակրթական տարբեր առարկաների դասագրքերում ներառված ֆինանսական գրագիտության նյութերն են։

Նշվում է, որ «Ոզնի» Ֆինանսական գրագիտության մրցաշարն իրականացնում է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը «ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում` ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ։

Մրցաշարի գլխավոր եւ բացառիկ հովանավորն Evocabank-ն է:

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ մասնակցել մրցաշարին հարցերի պատասխանները հասանելի են այստեղ։