• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊԵԿ․ հարկային պարտավորությունները կներվեն

ByEditor

Apr 1, 2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի թիվս դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․

• անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Հարկային Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի,
• կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի:

Նշվում է, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց: