• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Փաշինյան. Մակրոտնտեսական կայունությունը բացարձակ առաջնահերթություն է

ByEditor

Mar 18, 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:

«Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը եւ կարեւորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է եւ այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետեւողական բնույթ:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարեւորությունը», – ասված է կառավարության հաղորդագրության մեջ: