• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա

ByEditor

Mar 1, 2024

Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ:

Համատեղ նախագծերին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել գործակցության բնագավառներն ու օժանդակել Երևանին տարբեր խնդիրների լուծման գործում:

Կողմերն անդրադարձել են նաև մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին ու տրանսպորտային համակարգի նախաձեռնված բարեփոխումներին: