• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով

ByEditor

Mar 1, 2024

2024թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 13.6%-ով, իսկ 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ցուցանիշն ավելացել է 16.3%-ով:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 28.9%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 10.8%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 24.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 5.2%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4.9%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 1.3% եւ 0.4%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է շուրջ 2 անգամ: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.6 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 73.2%-ով:

Աննա Այվազյան