• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պատժամիջոցները նպաստել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ապրանքաշրջանառության աճին

ByEditor

Feb 12, 2024

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը ասել է, որ արեւմտյան պատժամիջոցներն էայան ազդեցություն են ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդման վրա։

«Մենք կանխատեսում էինք, որ 2023 թվականին ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կհասնի $ 4 միլիարդի։ Մենք սխալվեցինք։ Առեւտրաշրջանառությունը կազմել է $ 4,4 մլրդ, աճը՝ 17%։ Պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ մեր հարաբերություններն էլ ավելի են սերտացել, մենք շատ լուրջ նախագծեր ենք իրականացնում արդյունաբերական համագործակցության ոլորտում»,- ասել է Եվդոկիմովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ «17 %-անոց աճը Ադրբեջանի միջոցով ինչ-որ բաների վերաարտահանում չէ, այն, մասնավորապես, արդյունաբերական կոոպերացիայի խոշոր նախագծեր են»։

«Մեկ այլ ցուցանիշ, որը վկայում է Արեւմուտքի պատժամիջոցների արդյունքի մասին։ Այս տարվա սկզբի դրությամբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազգային արժույթների օգտագործումը գերազանցել է 54%-ը, այսինքն՝ Բաքվի հետ հարաբերություններում մենք հեռանում ենք դոլարից եւ եվրոյից»,- ասել է դիվանագետը։

«Ադրբեջանը վերածվել է տնտեսապես զարգացած, շատ ուժեղ եւ կայուն պետության։ Եվ ադրբեջանական բիզնեսը նույնպես շատ արդյունավետ եւ արագ է արձագանքում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր հնարավորություններին»,- նշել է Միխայիլ Եվդոկիմովը։