• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում չի փոխվի

ByEditor

Dec 30, 2023

ՀՀ -ում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թ. փետրվարի 1-ից չի փոխվի։

Այս մասին որոշումը հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիստում։

Ձեռնարկությունների համար ամենացածր սակագինը գործում է 110 կՎտ լարման համար (մոտ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ), իսկ 220 կՎտ լարմամբ սնվող փոքր բիզնեսի համար սակագինը կկազմի 53.48 և 43.48 դրամ:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքներին, ապա նրանց համար սակագինը կկազմի 29.99 և 19.99 դրամ: Մինչև 200 կվտ սպառում ունեցող ընտանիքների համար մեկ կՎտ/ժ կկազմի 46/48 և 36/48 դրամ, սպառողների համար՝ 200-400 կՎտ/ժ–ն՝ 48.48, ինչպես նաև` 38.48 դրամ՝ 400 կՎտ/ժ սպառողների համար։