• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լուսինը գաղութացնելու համար մղվող պայքարը թեժանում է. Reuters

ByEditor

Oct 31, 2023

Պակիստանը միանում է Չինաստանի լուսնային բազայի գործընկերների ակումբին, գրում է Reuters-ը: Այս ակումբում հավաքված երկրները ցանկանում են մասնակցություն ունենալ Լուսնի հարավային բևեռում հետազոտական կայան կառուցելու չինական հավակնոտ նախագծում:

Չինաստանի և Պակիստանի վարչապետներն արդեն կնքել են նախնական համագործակցության համաձայնագիր: Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ համագործակցությունը կներառի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են չինական լուսնային բազայի ծրագրի ինժեներական և գործառնական կողմերը:

Չինաստանը, որը ձգտում է մինչեւ 2030թ․ը դառնալ խոշոր տիեզերական տերություն, արդեն ձեռք է բերել Ռուսաստանի, Վենեսուելայի եւ ՀԱՀ-ի համագործակցությունը: Չինաստանի նպատակն է մինչև այս տասնամյակի վերջ իր տիեզերագնացներին իջեցնել Լուսնի վրա: Լուսնի հարավային բևեռում չինական բազայի կառուցման ժամկետները համընկնում են ՆԱՍԱ-ի ավելի հավակնոտ Արտեմիս ծրագրի հետ, որի նպատակն է ամերիկացի տիեզերագնացներին վերադարձնել լուսին մինչև 2025թ․-ի դեկտեմբեր, եթե չլինեն ձգձգումներ։

Տիեզերք ուղարկված հայկական արբանյակի կառավարման ենթակառուցվածքները փորձում ենք բերել ՀՀ․ Փաշինյան

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ տիեզերական մասշտաբների հավակնություններ ունեն նաև ՀՀ իշխանությունները, որոնք բազմակողմանիորեն լուսաբանեցին Հնդկաստանի հետ իրականացված համատեղ միջոցառումը, որի ժամանակ հայկական արբանյակ ուղարկվեց տիեզերք։

Ընդհանուր առմամբ, տեխնոլոգիաների զարգացումը տիեզերքի ուսումնասիրության ոլորտում զգալի նորություններ է խոստանում և բազմամիլիարդանոց ծրագրերի իրականացում է ենթադրում, որին ներգրավված կլինեն բազմաթիվ խոշոր անդրազգային կորպորացիաներ։