• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

General Motors-ի ինքնավար մեքենաները՝ հետաքննության թիրախում. Reuters

ByEditor

Nov 2, 2023

General Motors-ի ինքնավար տրանսպորտային միջոցների ստորաբաժանումը՝ Cruise-ը, իր մեքենաների անվտանգության մասով բախվում է դաշնային հետաքննությունների։ Թիրախում են հայտնվել երկու միջադեպերը, երբ ռոբոտ-մեքենաները չեն զիջել համապատասխան հետիոտնային անցումները հատող քաղաքացիներին:

Տրանսպորտային միջոցի նման «վարքագիծը» կարող է մեծացնել հետիոտնին հարվածելու ռիսկը՝ իր բոլոր հնարավոր վատ հետևանքներով:

Անվտանգ երթևեկության ազգային ադմինիստրացիան հրապարակել էր մեկ այլ նամակ՝ ինքնավար տրանսպորտային միջոցների կտրուկ արգելակման մի քանի միջադեպերի մասին:

Անվտանգության կարգավորիչները մեջբերել են երկու տեսանյութ: Դրանցից մեկում ինքնավար մեքենան մոտենում է հետիոտնային խաչմերուկին և հազիվ է հասցնում արգելակել և վթարի չենթարկել 4 հետիոտներին, որոնցից երկուսը երեխաներ էին:

Կալիֆոռնիայի ավտոմոբիլների դեպարտամենտը հրամայել է անվարորդ մեքենաները հեռացնել պետական ճանապարհներից՝ դրանք անվանելով հանրային վտանգ և պնդելով, որ ընկերությունը «սխալ է ներկայացրել» տեխնոլոգիայի անվտանգությունը:

Cruise-ը մրցում է Alphabet ‘s-ի Waymo-ի ստորաբաժանման և այլ ընկերությունների հետ, որոնք մշակում են ռոբոտ-մեքենաներ՝ մասսայական արտադրության նպատակով: Տեխնոլոգիայի կատարելագործումը կպահանջի տարիների փորձարկումներ իրական պայմաններում, սակայն ընկերությունները բախվել են որոշ օրենսդիրների և քաղաքացիների դիմադրությանը, ովքեր պնդում են, որ այս տրանսպորտային միջոցները դեռ չեն փորձարկվել և իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:

Cruise-ը և Waymo-ն մեքենաներ են տեղակայել մի քանի նահանգներում՝ ներառյալ Արիզոնան և Տեխասը՝ շրջանցելով Կալիֆոռնիան:

Waymo vehicles-ը շարունակում է առանց վարորդի ուղևորափոխադրումները Սան Ֆրանցիսկոյում՝ իր հիմնական տրանսպորտային հանգույցում: