• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թվային եվրոյի գործարկման հնարավոր ռիսկերը. Reuters

ByEditor

Aug 31, 2023

Եվրոպական կենտրոնական բանկը պետք է գնահատի թվային եվրոյի ազդեցությունը եվրոգոտու բանկային համակարգի վրա՝ նախքան դրա հնարավոր գործարկման վերաբերյալ որևէ վերջնական որոշում կայացնելը, Reuters-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել Իսպանիայի կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Մարգարիտա Դելգադոն:

Հոկտեմբերին ԵԿԲ-ն պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդյոք պետք է խթանել թվային եվրոյի ներդրումը, որի նպատակն է լրացնել եվրոպական վճարային ծառայություններ մատուցողների պակասը: Հունիսին Եվրամիությունն առաջարկել է ուժեղացնել մրցակցությունը վճարային ոլորտում ՝ իրավական աջակցություն տրամադրելով թվային եվրոյին, ինչը նշանակում է, որ այն պետք է ընդունվի որպես վճարման ձև:

Դելգադոն,ով նաև ԵԿԲ-ի վերահսկիչ խորհրդում է և ԵԿԲ-ի նոր վերահսկիչ ղեկավար դառնալու հիմնական հավակնորդներից մեկն է, նշում է.

<<Թվային եվրոյի թողարկումը չպետք է վնասի ֆինանսական համակարգի կայունությանը։ Ավելին, չնայած եվրոգոտու բանկային հատվածի հուսալիությանը՝ հնարավոր չէ անտեսել այն տարրերը, որոնք կարող են ազդել բանկերի մրցունակության և շահութաբերության վրա>>:

ԵԿԲ նախագահի տեղակալը համոզված է, որ  կարևոր է գնահատել՝ ինչպիսին կլինի թվային եվրոյի ընդհանուր ազդեցությունը բանկերի իրացվելիության վրա’ բանկային հաշիվներից  թվային եվրո դրամապանակներ գումար փոխանցելու դեպքում:

Ենթադրվում է, որ թվային եվրոն կապահովի վճարային լուծում, որը հիմնված է եվրոպական ենթակառուցվածքի վրա և ընդունվում է ամբողջ եվրոգոտում: Ըստ Իսպանիայի Բանկի կայքում հրապարակված ելույթի՝ տարբեր գործիքներ կարող են ներդրվել ֆինանսական կայունության ապահովման վրա չնախատեսված հետևանքներից խուսափելու համար, օրինակ՝ մոտ €3000 սահմանաչափ կիրառելը թվային եվրոյի քանակի վրա, որը կարող են ունենալ օգտվողները։

ԵՄ-ում էլեկտրոնային վճարումների ծավալը 2017թ-ի €184,2 տրլն եվրոյից աճել է մինչև 2021թ-ի €240 տրիլիոն եվրո, որին նպաստել է նաև Covid-19 համաճարակը: