• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Միլիարդատերը մեկ օրում կորցրել է հսկայական գումարներ. Bloomberg

ByEditor

May 26, 2023

LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ միլիարդատեր Բեռնար Առնոն, իր ընկերության բաժնետոմսերի գնի անկումից հետո, մեկ օրում կորցրել է 11,2 միլիարդ դոլար։  Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող գործարարը, որը ն է,  Այդ մասին հաղորդում է ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝  LVMH-ի բաժնետոմսերի գինը նվազել է 5%-ով։ Իսկ նման անկումը կապված է այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով շքեղության ապրանքների պահանջարկը կնվազի։ Եվ չնայած մեծ անկմանը՝ Առնոյի կարողությունը գնահատվում է շուրջ 192 միլիարդ դոլար, և նրան է պատկանում աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը։

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 2 մլրդ դոլար: Նրա կարողությունը գնահատվում է 180 մլրդ դոլար: