• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որքան է աշխարհի ճանապարհների ընդհանուր երկարությունը. Որ երկրներում են ձգվում դրանց զգալի մասը

ByEditor

May 26, 2023

Յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություններից մեկը պիտի լինի բարեկարգ  ճանապարհներ ունենալը։

Դրանք անհամեմատ հարմարավետ են դարձնում մարդկանց կյանքը: Չնայած  Հայաստանում վարորդները պետք է տիրապետեն հատուկ հմտությունների`բազմաթիվ հավանական ու անհավանական փոսերը շրջանցելու համար:

Իրականում ճանապարհների նման անմխիթար վիճակ առկա է ոչ բոլոր երկրներում: Հատկապես զարգացած երկներում կարողացել են հասնել ճանապարհների որակի էական բարձրացման, ինչի արդյունքում էլ էապես բարձրացել է նաև տնտեսության արդյունավետությունը:

Նկատենք, որ աշխարհի ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտավորապես կազմում է 21,600,700 կմ: Այս ճանապարհների զգալի մասը տեղաբաշխված է հետևյալ երկներում.

Գծապատկեր 1. Աշխարհի ճանապարհների ընդհանուր երկարության ծավալներում ամենամեծ մասնաբաժին ունեցող երեք երկները

Պարզվում է՝ ԱՄՆ-ում է գնտվում աշխարհի ճանապարհների 14.3%-ը կամ  3,097,278 կմ-ը:

Երկրորդ հորիզոնականում է Չինաստանը` 7.9% մասնաբաժնով, որը կազմում է 1,709,997 կմ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը 4.9% մասնաբաժնով կամ 1,052,718 կմ: Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Հայաստանում են գտնվում աշխարհի ճանապարհների ընդամենը 0.05%-ը կամ 9,888 կմ-ը:

Աշխարհում ընդունված է ճանապարհները բաժանել 4 հիմնական խմբի՝ հիմնական, երկրորդական, երրորդական և տեղական:

Նկատենք, որ հիմնական ճանապարների առավելագույն երկարությամբ առաջին տեղում է Չինաստանը՝ 683.248 կմ:

Երկրորդական և տեղական ճանապարհներով առաջին հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար 898,873 կմ և 1,789,534 կմ երկարություններով:

Երրորդական ճանապարհներով առաջին հորիզոնականում է Արգենտինան՝ 534,876 կմ:

Նկատենք, որ Հայաստանում հիմնական ճանապարհների երկարությունը կազմում է 1,231 կմ, երկրորդականինը՝ 2,874 կմ, երրորդականինը՝ 1,578 կմ, և տեղականինը՝ 4,205 կմ:

Մի հետաքրքիր փաստի վրա ուշադրություն դարձնենք, որ Մերձավոր Արևելքի երեք երկներում՝ Բահրեյն, Քուվեյթ և Քաթար, ընդհանուր ճանապարհների զգալի մասնաբաժինը պատկանում է հիմնական ճանապարհներին:

Մասնավորապես, Բահրեյնում բոլոր ճանապարհները հիմնական են, Քուվեյթում հիմնական են երկրի ճանապարհների 81%-ը և Քաթարում՝ 62%-ը: