• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հակադոլարային խառնաշփոթ. ինչ քայլեր են ձեռնարկվում ապադոլարիզացման հետևանքներից պաշտպանվելու համար

ByEditor

May 25, 2023

Համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում անշրջելի զարգացումներ, որոնք կարծես հանգեցնում են գլոբալիզացիայի փլուզմանը: Այս փոփոխությունների մասին է նշում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով փաստում է, որ աշխարհի ֆինանսական համակարգը սուր կարիք ունի ձևափոխության:

Աշխարհի տարբեր մասերում լոկալ ֆինանսական համակարգերի ստեղծման միտումներ են նկատվում: Աշխարհը շարունակում է դասեր քաղել ռուս-ուկրաինական պատերազմից և դրա հետևանքներից: Այս դասերից մեկը ստիպում է ավելի զգուշավոր քաղաքականություն վարել տնտեսությունում և հատկապես ֆինանսական համակարգում: Աշխարհի տարբեր անկյուններում սկսել են մտածել տարածաշրջանային վճարային ֆինանսական համակարգեր ստեղծելու մասին:

Նման մի քաղաքականություն է որդեգրել Ինդոնեզիան: Թվում է՝ մեզ չի առնչվում հազարավոր կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող պետության այս քաղաքականությունը, սակայն սխալվում ենք. Հայաստանը, որը գտնվում է և գործում է ԵՏՄ տիրույթում, վաղ թե ուշ ևս հայտնվելու է վճարային լոկալ համակարգում: Հետևաբար, տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը մեզ համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն:

Հետաքրքիրն այն է, որ ապադոլարացման ներկայիս իրավիճակում ազգային արժույթները ձեռք են բերում որոշակի կարևորություն, դրան ավելանում է նաև վճարային տարբեր համակարգերի ստեղծումը, ինչը թույլ է տալիս նվազեցնել տարածաշրջանների կախվածությունն արտաքին ազդեցություններից:

Մասնավորապես, Ինդոնեզիան ներդնում է նոր ազգային վճարային համակարգ, քանի որ երկիրը շարունակում է ապադոլարիզացման և հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներից պաշտպանվելու իր ջանքերը: Նոր վճարային համակարգը կփոխարինի Visa — ին և Mastercard-ին պետական հաստատություններում և ընկերություններում:

Երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Փերի Վարջիյոն մեկնաբանել է.

Ինդոնեզիայի սեփական վճարային համակարգը ստեղծելու որոշումը շատ ժամանակին է՝ ընդգծելով, որ Հարավարևելյան Ասիայի երկրները պետք է ստեղծեն անվտանգության բարձիկ, որը կպաշտպանի բիզնեսին և հասարակ քաղաքացիներին Արևմուտքում աճող ֆինանսական անորոշությունից:

Ինդոնեզիայի վարկային քարտերի ասոցիացիայի խորհրդի անդամ Դոդիտ Պրոբոյակտին հայտնել է, որ Ինդոնեզիան «Միր» վճարային համակարգի մասով Ռուսաստանի փորձից սովորածը կկիրառի իր սեփական վճարային համակարգի վրա:

Ինդոնեզիայի բանկի կառավարիչ Փերի Վարջիյոն վերջերս կրկին անդրադաձել է հարցին.

Ինդոնեզիան հետևում է ԲՐԻԿՍ-ի ապադոլարիզացիայի տնտեսական բլոկի օրինակին ՝ դիվերսիֆիկացնելով իր արժույթի օգտագործումը տեղական արժույթների համակարգի ներդրման միջոցով: Ինդոնեզիան նաև պայմանագրեր է կնքել մի քանի երկրների հետ առևտրում տեղական արժույթների օգտագործման վերաբերյալ՝ ներառյալ Թաիլանդը, Մալայզիան, Չինաստանը և Ճապոնիան:

Ինդոնեզիայից բացի, Հարավարևելյան Ասիայի 9 այլ երկրներ (Բրունեյ, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ և Վիետնամ) վերջերս համաձայնել են խրախուսել տեղական արժույթների օգտագործումը տնտեսական և ֆինանսական գործարքների համար: Այս երկրները Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ են:

Հետաքրիքրն այն է, որ Ինդոնեզիան սկսել է դիմել նման կտրուկ քայլերի՝ սեփական տնտեսությունում ունենալով որոշակի անդորր, որի մասին են վկայում երկրի տնտեսության առանցքային ցուցանիշները.

Գծապատկեր 1. Ինդոնեզիայի տնտեսության առանցքային ցուցանիշների վարքագիծը

Ինչպես կարելի է նկատել, 2023թ-ի առաջին եռամսյակի տվյալներով ինդոնեզական տնտեսությունն աճել է 5.03%-ով: Այն պարագայում, երբ աշխարհը պայքարում է գնաճի բարձր մակարդակի դեմ,  Ինդոնեզիայում գնաճը կազմել է 4.3%