• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հնդկաստանի միլիարդատերերն արդեն սկսել են դժգոհել ԱՄՆ դոլարից

ByEditor

May 6, 2023

Հայաստանի համար այս անկանխատեսելի և վտանգավոր ժամանակահատվածում ընկերության ձեռք է մեկնում Հնդկաստանը։ Վերջինս խոշոր պետություն է, որի տնտեսությունը շարունակում է բուռն կերպով զարգանալ՝ չնայած այն հանգամանքին, որ երկրում շարունակում է բարձր մնալ աղքատության մակարդակը։ Նույնիսկ այս պայմաններում Հնդկաստանն իր միլիարդատերների քանակով հետ չի մնում աշխարհի զարգացած երկրներից։

Անդրադառնանք հնդիկմիլիարդատեր, բանկիր ՈՒդայ Կոտակին, ով վերջերս բավականին բացասական կարծիք էր հայտնել ամերիկյան դոլարի մասին։ Նրա կարծիքով աշխարհի թիվ մեկ ֆինանսական ահաբեկիչը ԱՄՆ դոլարն է։ Նա իր ասածը հիմնավորում է այն հանգամանքով, որ մի օր կարելի է արթնանալ և տեսնել, որ ամերիկյան բանկերից չես կարող փողերդ հանել։ Նկատենք, որ Ուդայ Կոտակի կարողությունը գնահատվում է $14,8 մլրդ։ Ուդայ Կոտակը Kotak Mahindra Bank-ի գործադիր տնօրենն է։

Այս համատեքստում հետաքրքիր է՝ ինչու հնդկական բանկերը շահագրգռված չեն ընդլայնել իրենց ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական շուկայում։ Նկատենք, որ Kotak Mahindra Bank-ը Հնդկաստանի  խոշորագույն բանկերից է, որտեղ աշխատում է 71,000 մարդ։ Բանկը հիմնադրվել է 38 տարի առաջ՝ 1985թ-ին։

Բանկի առանցքային ցուցանիշների մակարդակը 2023թ-ի դրությամբ եղել է հետևյալը․

Գծապատկեր 1․   Kotak Mahindra Bank-ի առանցքային տնտեսական ցուցանիշների մակարդակները 2023թ-ի դրությամբ   

Ինչպես տեղեկանում ենք Գծապատկեր 1-ից, հնդկական այս բանկի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է $78 մլրդ։ Բանկի ընդհանուր կապիտալի մակարդակը հաստատվել է $12 մլրդ մակարդակում։ Բանկի շահույթը կազմել է $1,9 մլրդ։

Ամփոփելով վերը կատարված վերլուծությունը՝ կարող ենք փաստել, որ հնդկական ֆինանսական համակարգը բավականին ուժեղ է և վատ չէր լինի համագործակցել հնդիկ միլիարդատերների և հնդկական ֆինանսական կառույցների հետ՝ ի նպաստ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման։