• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Կազբեկի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն

ByEditor

May 6, 2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեկի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։

Բացի այդ, տեղեկացվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։ Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեկի» մաքսակետը սովորականի պես կաշխատի ամբողջ հզորությամբ։ Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ: