• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բանկային ճգնաժամի մտավախությունները տարածվում են PacWest-ի վրա

ByEditor

May 4, 2023

Տարածաշրջանային PacWest Bancorp բանկը հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ ավանդների աճ է գրանցվել մարտի վերջից, և ինքը բանակցություններ է վարում «մի քանի» պոտենցիալ ներդրողների և գործընկերների հետ՝ փորձելով հանգստացնել շուկաներն այն բանից հետո, երբ իր արժեթղթերը 50%-ից ավելի անկում ապրեցին: Սա պատասխան արձագանք էր այն հրապարակումներին՝ ըստ որոնց PacWest -ը վերջին տարածաշրջանային բանկն է, որը գտնվում է ճգնաժամի եզրին և դիտարկում է 2 տարբերակները՝ վաճառք կամ փլուզում:

Մարտի 31-ից նկատվել է «հիմնական հաճախորդների ավանդների» աճ. ընդ որում՝ ընդհանուր ավանդները մայիսի 2-ի դրությամբ աճել են մինչև 28 միլիարդ դոլար, ասվում է բանկի հայտարարության մեջ: Ըստ PacWest-ի՝ այս շաբաթվա սկզբին՝ First Republic Bank-ի փլուզումից և վաճառքից հետո, չեն նկատվել «արտասովոր ավանդային հոսքեր»:

Տարածաշրջանային վարկատուն հայտնել է, որ իր «կանխիկ և հասանելի իրացվելիությունը մնում է ամուր» և գերազանցում է իր չապահովագրված ավանդները:

Արձագանքելով Bloomberg-ի զեկույցին, որ քննարկում է վաճառքը, բանկը հայտնել է, որ շարունակաբար վերանայում է ռազմավարական տարբերակները և վերջերս նրան դիմել են «մի քանի պոտենցիալ գործընկերներ և ներդրողներ»: