• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թբիլիսիի մոտ միջազգային նոր օդանավակայան կկառուցվի

ByEditor

May 6, 2023

Վրաստանը ցանկանում է Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել, BMG պարբերականի հետ զրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

Նա նշել է, որ նոր օդանավայականի անհրաժեշտությունն առաջացել է ուղևորափոխադրումների աճի ֆոնին. գործող օդանավակայանի հնարավորությունները սահմանափակ են։

Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանները կառավարող TAV Georgia-ի հետ կառավարության համաձայնագրի համաձայն՝ մինչև 2027 թվականը մայրաքաղաքի օդանավակայանի շրջակա 200 կիլոմետր շառավղով միջազգային չվերթներ հնարավոր չեն։

«Հնարավորություն կա, որ երբ ավարտվի այս պայմանագիրը, նոր օդանավակայանն արդեն կշահագործվի: Ելնելով առկա թվերից և ուղևորափոխադրումներից, մենք կարծում ենք, որ պետական ​​ֆինանսավորում կարող է նույնիսկ չպահանջվլ չի», — հայտնել է Խուցիշվիլին։