• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հինգ տարի անց ուզում եմ նորից պարզ ճակատով և շիտակ կրկնել՝ հպարտ եմ, որ հանրապետական եմ․ Արմեն Աշոտյան

ByEditor

May 1, 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ կից տեղադրելով լուսանկար․

«Սա գերմանական Ռեյխստագի հարեւանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945 թվականներին նացիստական Գերմանիայում սպանված 96 պատգամավորներին, որոնք 1933 թվականին դեմ էին Հիտլերին Գերմանիայի կանցլեր ընտրելուն։
Իսկ Հայաստանում ուղիղ հինգ տարի առաջ, 2018 թավականի մայիսի 1-ին Ազգային Ժողովի 55 պատգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը եւ դարձան ուղղորդված ատելության, անձնական թիրախավորման, արժանապատվության ոտնահարման, տների վրա հարձակման զոհ։
Հետո 55-ից ոչ բոլորը դիմացան։ Ոմանք լքեցին մեզ։ Ոմանց ստիպեցին հեռանալ Հանրապետականից։ Ոմանք որոշեցին դադարեցնել պայքարը։
Մնացածը մինչեւ վերջ մնացին անկոտրում։
Ես եւ իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության եւ անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից եւ անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության եւ արժանապատվության։
Երկիր ու սերունդ կորցրեցինք։
Պատիվ եւ պատմություն։
Տղերք եւ հող։
Կյանք եւ հայրենիք։
Այսօր նորահայտ կույսերի եւ հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների եւ անմարմին ուղեղների սնափառության տոնավաճառ է։
Արյան աճուրդ։ Պատվի sale։ Հայրենիքի распродажа։
Ու հենց այսօր, հինգ տարի անց, ուզում եմ նորից պարզ ճակատով եւ շիտակ կրկնել.
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ»: