• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել առանց հրդեհի բռնկման պայթյուն

ByEditor

May 1, 2023

արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցի 174/35 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ էլեկտրաենթակայանում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։Ահազանգով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նշված տարածքն սպասարկող մասնաճյուղի աշխատակցիները։