• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեքսիկայում զբոսաշրջիկների տեղափոխող ​​ավտոբուսը ձորն է ընկել. կա 18 զոհ

ByEditor

May 1, 2023

Մեքսիկայի արևմտյան Նայարիտ նահանգում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը, զոհվել է 18 և վիրավորվել 33 մարդ, հայտնել են նահանգի ոստիկանության աշխատակիցները, գրում է Ռիա Նովոստին:

Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ նահանգի մայրաքաղաք Թեպիչի և Պուերտո Վալարտա քաղաքի միջև ընկած մայրուղու վրա։ Գվադալախարա քաղաքից Կոմպոստելայի մունիցիպալիտետի Ռինկոն դե Գուայաբիտոս քաղաք ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը։

«Դատախազներն ու փորձագետները դեպքի վայրում հայտնաբերել են 18 մարդու, այդ թվում՝ յոթ տղամարդու և 11 կնոջ դի», – հայտնել է նահանգի դատախազությունը սոցիալական ցանցերում։

Դատախազության տվյալներով՝ 33 մարդ հոսպիտալացվել է։ Տեղի իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։