• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կրճատումներ ամերիկյան բարձրտեխնոլոգիական ոլորտում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Feb 24, 2023

Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր ելույթում փաստում էր, որ ԱՄՆ-ում արձանագրվել է գործազրկության ռեկորդային ցածր մակարդակ: Նախագահը նշում է, որ երկրում բացվել են միլիոնավոր աշխատատեղեր: Իրոք, այս փաստերը հաստատում են վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2022 թ․-ի դրությամբ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 3.5 %: Այս ցուցանիշը կրկնում է 2022 թ․-ի հուլիսի և սեպտեմբերի արդյունքները:

Չնայած ներկայացված այս փաստերին ՝ բարձրտեխնոլոգիական ոլորտներում նկատվում են կրճատումներ.

Վիճակագրության համաձայն՝ 2023 թ. -ի հունվարին Google ընկերությունը կրճատել է 12,000 մարդու: Երկրորդ տեղում է Meta-ն, որտեղ 2021 թ․-ին կրճատումների թիվը հասել է 11,000 մարդու: շ
Երրորդ հորիզոնականում են Amazon-ը և Microsoft-ը, որոնք աշխատանքից ազատել են յուրաքանչյուրը 10,000 մարդու համապատասխանաբար 2021 թ․-ի նոյեմբերին և 2023 թ․-ի հունվարին: Նկատենք, որ Google-ի, Meta-ի, Amazon-ի և Microsoft-ի կողմից աշխատանքից ազատված մարդկանց թվաքանակը կազմում է ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թվաքանակի համապատասխանաբար 6 %, 13 %, 3 % և 5 %:

2023 թ․-ի հունվարին արդեն իսկ կրճատումները բավականին շատ են.

2023 թ․-ի հունվարին Salesforce, IBM, PayPal և Wayfair ընկերությունները կրճատել են համապատասխանաբար 8,000, 3,900, 2,000 և 1,750 մարդ: Այս կրճատումների պատճառները բազմաթիվ են: Դրանցից մեկը ԱՄՆ-ի և Հավաքական Արևմուտքի երկրներում շրջող ռեցեսիայի ուրվականն է, որը նպաստում է բացասական վարքագծերի ձևավորմանը: Սակայն կան ընկերություններ, որոնք ցանկանում են տեխնոլոգիական հեղաշրջում իրականացնել, ինչը պահանջում է հսկայական գումարներ: Հետևաբար, հիմա կրճատումներ են անում, գումարներ են տնտեսում, որպեսզի հետո է՛լ ավելի բարձր դիրքեր զբաղեցնեն շուկայում: