• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԵՄ-ի՝ էլեկտրաէներգիա արտադրելու ներքին պաշարները․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Feb 24, 2023

Եվրոպայի սրտում շարունակում է զարգանալ մի հակամարտություն, որի շրջանակները կարող են ընդլայնվել և վերածվել գլոբալ աղետի։ Այս պայմաններում հակամարտող կողմերից մեկը կանխատեսում է մյուսի կործանումը և հակառակը։

Մասնավորապես, եվրոատլանտյան եղբայրությունը հույս ուներ, որ, ՌԴ-ին գցելով պատժամիջոների ծուղակը, հնարավոր կլինի կրճատել ռազմական գործողությունների ֆինանսավորումը։ Մյուս կողմից էլ ՌԴ-ում վստահ էին, որ նավթի և գազի մատակարարումների դադարեցումը ծնկի կբերի ողջ Եվրոպային։

Արդյունքում նկատվում է հակառակ պատկերը։ Եվրոպան իրապես մեծ կախվածություն ունի ռուսական վառելիքից, սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ Նախ և առաջ, Եվրոպայում այս տարի ձմեռներն այնքան էլ խստաշունչ չէին, ինչը թույլ տվեց կուտակել գազի հսկայական պաշարներ։ Բացի այդ՝ Եվրամիության երկրներն իրենք ևս ունեն իրենց վառելիքաէներգետիկ պաշարները, որոնք թեև չեն բավականացնում ապահովելու համար ամբողջ էներգետիկ պահանջարկը, սակայն թույլ են տալիս հնարավորինս դիմակայել։

Այս համատեքստում հետաքրքիր է պարզել՝ Եվրամիության ներքին պաշարները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ էլեկտրաէներգիա․

Գծապատկեր 1․ ԵՄ-ում արտադրված էլեկտրաէներգիայի բաշխումը` ըստ դրա ստացման աղբյուրների 2021թ.-ի դրությամբ
ԵՄ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների 25%-ը ստացվում է միջուկային վառելիքի օգտագործմամբ, 20%-ը՝ բնական գազից, և 14%-ը՝ ածուխից։ Նկատենք, որ 20212.-ին 2011թ.-ի համեմատ մոտ 2 անգամ աճել է քամու օգնությամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը։ 2021թ.-ին ԵՄ-ում էլեկտրաէներգիայի 6%-ն արտադրվել է արեգակի օգնությամբ։