• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը

ByEditor

Dec 21, 2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձեւավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 31 355 ապրանքատեսակներ։

Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված ցանկին, այլեւս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի եւ (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի եւ (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի եւ ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների, անհրաժեշտության դեպքում, երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի եւ կընդլայնվի, որը հետագայում նույնպես կհրապարակվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *