• Sat. May 11th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Reuters. Թուրքիան կարող է Քաթարից մինչեւ $10 մլրդ ծավալով ֆինանսավորում ստանալ

ByEditor

Nov 25, 2022

Թուրքիան գտնվում է Քաթարի հետ բանակցությունների ավարտական փուլում, որոնց շրջանակում կարող է ստանալ մինչեւ $10 միլիարդ ծավալով ֆինանսավորում, այդ թվում`մինչեւ $3 միլիարդ արդեն այս տարի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Աղբյուրներից մեկն ասել է, որ ֆինանսավորումը կարող է լինել սվոփի, եվրապարտատոմսերի տեսքով կամ այլ եղանակով, եւ որ Թուրքիայի ու Քաթարի ղեկավարները քննարկել են այդ հարցը:

Ինչպես գրում է Reuters-ը, արտաքին ֆինանսավորումը կարող է օգնել ամրապնդել Թուրքիայի արժութային պահուստները՝ աջակցելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքների նվազեցման եւ խթանման այլ միջոցների քաղաքականությանը՝ չնայած աճող գնաճին եւ լիրայի կտրուկ անկմանը:

Քանի որ արեւմտյան երկրները հրաժարվում են ներդրումներ կատարել Թուրքիայում, Անկարան արտաքին ռեսուրսների համար դիմել է «բարեկամ» երկրներին, գրում է գործակալությունը։

Թուրքիայի Կենտրոնական բանկն արդեն կնքել էր սվոփ գործարք Քաթարի ԿԲ-ի հետ, որն ի սկզբանե արժեր $5 միլիարդ, սակայն 2020 թվականին եռապատկվեց՝ հասնելով $15 միլիարդի:

Reuters-ի աղբյուրից մեկի տվյալների համաձայն՝ այս տարվա համար $2-3 միլիարդի ֆինանսավորման շուրջ բանակցությունները կենտրոնացած են եվրապարտատոմսերի թողարկման վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *