• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեկնարկել է Ֆլայ Արնա-ի թիմի համալրման նոր փուլը

ByEditor

Nov 25, 2022

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը շարունակում է համալրել իր թիմը՝ բորտուղեկցորդի աշխատանք առաջարկելով երիտասարդներին:

Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով։ Ինքնակենսագրականներ կարելի է ուղարկել նաև [email protected] էլ. հասցեով։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:

«Մեր ավիաընկերությունն առաջիկայում գործարկելու է նոր ուղղություններ, որոնք սպասարկելու համար ակտիվ երիտասարդներին հրավիրում ենք միանալ մեր թիմին: Առաջարկում ենք ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն մեզ հետ՝ այս ոլորտում փորձ չունեցող երիտասարդներին ապահովելով բոլոր անհրաժեշտ տեսական եւ գործնական դասընթացներով, որոնք անցկացվում են միջազգային լավագույն մասնագետների կողմից Հայաստանում և ԱՄԷ-ում՝ Էյր Արաբիա ավիաընկերության կենտրոնական գրասենյակում», – ասել է Ֆլայ Արնա-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներն արդեն հավաքագրել եւ վերապատրաստել է 40 բորտուղեկցորդների։ Որպես նոր հայկական ազգային ավիաուղիներ՝ Ֆլայ Արնան նպատակ ունի նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը, ուստի շարունակաբար ներդրում է կատարում երիտասարդ սերնդի շրջանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու գործում եւ օգնում է ձեռք բերել նոր մասնագիտություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *