Իսրայելի ռազմական գերատեսչությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իրենց ուժերը գնդակոծել են Գազայի հարավում՝ Ռաֆահ քաղաքում գտնվող Կարմիր խաչին պատկանող շենքը սխալ նույնականացման պատճառով:
Իսրայելի բանակը վստահեցրել է, որ միջադեպը հետաքննվելու է: Իսրայելը մարտի 18-ից վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, պահանջում է բոլոր պատանդների ազատ արձակում: