Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ այցելելու Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի նախագահին ուղղված վավեր հրավեր կա։ Նախագահն ընդունել է հրավերը։ Այս շաբաթվա ընթացքում բարձր մակարդակով շփումներ նախատեսված չեն», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Գազետա» պարբերականը։
Պեսկովը նաև նշել է, որ այցի ժամկետները համաձայնեցված չեն։
Էրդողանի կողից Պուտինին ուղղված հրավերի մասին փետրվարի 27-ին հայտնել էր ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ստամբուլում Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո։